Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

ԽՍՀՄ-ի կոլապսին հաջորդած Արևմուտքի հաղթական գլխապտույտն ու դրա հետևանքները

ԽՍՀՄ-ի կոլապսին հաջորդած Արևմուտքի հաղթական գլխապտույտն ու դրա հետևանքները
05.02.2026 | 18:33

Մոտ ապագայում ԵՄ-ի ճակատագրում սպասվող անկայունությունների հիմնական պատճառներից մեկը կարող է լինել առանձին առաջատար երկրների ու Եվրահանձնաժողովի շահերի սկզբունքային բնույթի բախումը։

Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականությունը հանգեցնում է մարդկանց կյանքի որակի զգալի անկման, մի հանգամանք, որը ծնում է նաև ժողովրդական դժգոհություններ, ինչն էլ, իր հերթին, անկայուն է դարձնում առանձին երկրների քաղաքական լիդերների վիճակը:

Եթե վերջիններս համոզվեն, որ նման քաղաքականության պատճառով զրկվելու են իրենց գրաված պոստերից, դա շատ կարագացնի ԵՄ-ի քայքայման պրոցեսը, որն էլ կլինի չափազանց ռիսկային և կունենա շատ դժվար կանխատեսելի հետևանքներ։

Սա ԽՍՀՄ-ի կոլապսի հետևանքով Արևմուտքի կողմից այդ մեծ հաջողությանը հետևած գլխապտույտի հերթական հետևանքներից մեկն է, և այս պրոցեսը դեռ շատ հեռու է ավարտված լինելուց։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3999

Մեկնաբանություններ